«Գազպրոմ Արմենիան» մինչև արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելուց

Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի  շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց  բնակիչ-բաժանորդների կողմից  սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով և բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը, այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված  արտակարգ դրության պայմաններում  Պարետի որոշումները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը  բնակիչ-բաժանորդների կողմից  վճարումներ  կատարելու համար մինչև արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը  ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:

 

Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ս.թ. մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին  փետրվար հաշվարկային ամսին  մատակարարված գազի  դիմաց պարտքը կազմում է  շուրջ  4 մլրդ  800 մլն  դրամ, որից   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված  սոցիալապես անապահով ընտանիքների  ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ, ընդ որում, մատակարարված բնական  գազի դիմաց պարտքի  գումարային առումով  93,4 տոկոսը չի վերաբերում  սոցիալապես անապահովներին, մինչդեռ  փետրվար ամսին մատակարարված  գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների  պարտքը  կազմում է մինչև 900 հազար դրամ»:


 

Քաղաքականություն

Պատահարներ