Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները վաղը կթեստավորվեն․ կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները։

Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և ըստ դրա արդյունքների կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ։ Ամեն դեպքում բոլորը իրենց լավ էին զգում և բարձր տրամադրություն ունեին»:


 

Քաղաքականություն

Պատահարներ