Իտալիայում 1 օրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 969-ի

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել. մահացել է 969 մարդ։ Այս մասին գրում է CNN-ը։

Առողջապահության արտակարգ իրադրության հարցերով հանձնակատար Դոմենիկո Արկուրին տեղեկացրել է, որ այսօր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 950-ի դեպք, 589 մարդ ապաքինվել է։

Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 86,498 դեպք, որոնցից 9134-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարել է COVIND-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը համաճարակի մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն ավելի քան 559,143 մարդ է վարակվել, ավելի քան 25,278մարդ մահացել է:

Քաղաքականություն