Կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում առաջին երկիրն արդեն ԱՄՆ-ն է. Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվի ցանկում երկրների հերթականությունը փոխվել է: Այս պահին աշխարհում վարակվածների թվով առաջին հորիզոնականում է ոչ թե Չինաստանը՝ վարակի էպիենտրոնը, այլ ԱՄՆ-ն: 

ԱՄՆ-ում երևանյան ժամանակով 09:30-ի դրությամբ կա 86036 վարակված, որից 1368-ը ապաքինվել է, 1300-ը՝ մահացել:

Չինաստանում կա 81341 վարակված, որից 74591-ը բուժվել է, 3292-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ Չինաստանում մնացել է մոտ 4000 վարակված:

3-րդ հորիզոնականում Իտալիան է, որտեղ վարակված է 80599 մարդ, որից 10361-ը ապաքինվել է, 8215-ը՝ մահացել:

Իտալիային հաջորդում է Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իրանը, Մեծ Բրիտանիան, Շվեցարիան, Հարավային Կորեան: 

Աշխարհում վարակվածների թիվը հատել է կես միլիոնը, 24 104 մարդ մարացել է, մոտ 127 հազարը՝ ապաքինվել: Վարակը տարածված է աշխարհի 201 երկրում

Հայաստանում, ըստ վերջին տվյալների, վարակված է 265 մարդ, որից 18-ը ապաքինվել է, կա 1 մահ: Մարտի 16-ից ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված:

Worldometers-ի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քաղաքականություն

Պատահարներ