Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով․ BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ COVID-19-ով է վարակվել արքայազն Չարլզը։ Նա իր կնոջ հետ ինքնամեկուսացել է Շոտլանդիայում իրենց տանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով է վարակվել աշխարհում ավելի քան 548 հազար մարդ, որից ավելի քան 24 հազարը մահացել է, 131 հազարը՝ բուժվել։


 

Քաղաքականություն