Միջքաղաքային էլեկտրագնացքներն աշխատում են․ չի գործում միայն Երևան-Գյումրի արագընթացը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։ 

«Հարգելի համաքաղաքացիներ, քանի որ հարցումները շատացել են, գրեմ այստեղ:

«Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև:

Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները:

Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան Երասխի և Արաքսի ուղություններով:

Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը, ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև:

Առողջ եղեք և օգտվեք մեր հին ու հավատարիմ աշխատանքային ձիուկներով, ոնց որ երկաթուղայիններն են ասում, Էռկեքով (ЭР2, Электропоезд Рижский, 2-й тип)»:

Քաղաքականություն

Պատահարներ