ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով․ Interfax

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ նախագահի վարչակազմի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այսօր Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ իրեն հայտնի է մեկ նման դեպքի մասին։ Նրա խոսքով ՝ վարակված աշխատակիցը չի շփվել Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Interfax-ը։

 

«Ես տեղյակ եմ մի դեպքի մասին, այսինքն՝ կարող եմ հաստատել միայն մեկ դեպքը։ Երկրորդի մասին ինձ հայտնի չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ «ՌԲԿ» գործակալությունը, վկայակոչելով Կրեմլին և օպերատիվ շտաբին մոտ գտնվող տարբեր անանուն աղբյուրների, հայտնել էր, որ ՌԴ նախագահի աշխատակազմի երկու աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարել է COVIND-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը համաճարակի մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն ավելի քան 559,143 մարդ է վարակվել, ավելի քան 25,278մարդ մահացել է:

 

Քաղաքականություն

Պատահարներ