ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծաղկաձորի գրողների միության տանը մեկուսացված են նաև հղիներ․ նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է շրջել մեկուսարաններով: Նա Ծաղկաձորում է, որտեղ տարբեր հանգստյան տներում մեկուսացված են քաղաքացիները:

Նախարարն այցելել է նաև Գրողների միության հանգստյան տուն, որտեղ 80 քաղաքացի է մեկուսացված, նրանց թվում նաև հղիներ կան:

Բժիշկ Սպարտակը ներկայացրել է քաղաքացիների վիճակը, նշել, որ բոլորն լ շատ լավ են իրենց զգում, անհանգստացնող նշաններ չկան:

 

«Կյանքը ներսում շարունակվում է, նույնիսկ շատերը ուզում են ևս 14 օր երկարաձգեն իրենց այստեղ մնալը»,- ասել է բժիշկը:

Նախարարը եղել է նաև ԵՊՀ հանգստյան տանը և Ծաղկաձորի մարզահամալիրում: Բոլոր տեղերում էլ քաղաքացիների վիճակը լավ է, նրանք պարբերաբար ջերմաչափվում են, օրական 3 անգամ սնունդ են ստանում:


 

Քաղաքականություն

Պատահարներ