Ծաղկաձորի մարզահամալիրում ունենք կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված 173 անձ. նախարար

Ծաղկաձորում գտնվող մարզահամալիրում ունենք կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված 173 անձ։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին, Ծաղկաձորից ուղիղ եթերով տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ մեկուսացված քաղաքացիների այստեղ գտնվելու 14 օրը լրանալուց հետո դուրս կգրվեն. «Բոլոր տեղերում արտակարգ պատահարներ կարծես, թե չկան, ամեն ինչ պատշաճ կազմակերպված է, թե բուժօգնությունը, որը որպես այդպիսին կարիք չկա, թե սպասորկումը, որ մարդիկ այս 14 օրը հարմարավետ անցկացնեն։ Կարեւոր ուշադրություն ենք դարձնում նաեւ անձնակազմին, որովհետեւ նրանք ամենախոցելին են եւ պետք է առաջինն իրենք լինեն անվտանգ, որ մյուսների անվտանգությունն ապահովեն»:

 

Տեղում աշխատող մասնագետի խոսքով՝ բոլոր մեկուսացվածները ապահովված են անհրաժեշտ միջոցներով. «Առողջական վիճակները բավարար է, այսօր ջերմողներ չունենք։ Ջերմաչափումը կատարվում է օրը 3 անգամ։ Աբովյանի բժշկական կենտրոնի մասնագետներն էլ են այցելելու։ Սնունդն էլ նորմալ է բողոքներ չկան»։


 

 

Քաղաքականություն

Պատահարներ