Թույլատրվել է ծաղիկների, բույսերի առևտուրը. պարետը նոր որոշում ունի

Պարետը արտակարգ դրության պայմաններում հրապարակել է նոր որոշում` տնտեսական գործունեության սահմանափակման վերաբերյալ` թույլատրով տնտեսական գործունեության որոշ տեսակների աշխատանքը և նոր արգելք սահմանելով մի քանի այլ տեսակների համար: Նոր որոշման մանրամասները ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Հանվել են տնտեսական գործունեության տեսակներ, որոնք այս պահին ոչ անքան անհրաժեշտ են, միևնույն ժամանակ՝ ավելացել են այն տնտեսական գործունեության տեսակները, որոնք հանդիսանում են օժանդակող, այսինքն՝ ապահովում են, օրինակ, պարենային ապրանքների անխափան աշխատանքը»,-ասել է փոխնախարարը:

Ըստ նոր որոշման՝ թույլատրվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը, ավտոմեքենաների մասերի, պարագաների մանրածախ առևտուրը, մոտոցիկլետների  մասերի և պարագաների մանրածախ առևտուր, թույլատրվել է նաև կենդանիների կերերի և բույսերի, ծաղիկների առևտուրը:

«Նախորդ որոշմամբ արգելված էր ծաղկի  խանութների գործունեությունը: Հիմա մասնագիտացված խանութներում բույսերի, ծաղիկների, կենդանիների և կերերի վաճառքը թույլատրվում է»,-ասել է փոխնախարարը՝ միևնույն ժամանակ տեղեացրել, որ լրացումեր կան նաև մի քանի գործունեության տեսակներում: 

Ըստ փոխնախարարի` բացվել է նաև լաբորատորիաների գործունեությունը:


 

Քաղաքականություն

Պատահարներ