Ունենք մեկ ծանր քաղաքացի, մնացածի կյանքին որևէ վտանգ չի սպառնում․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների առջողջական վիճակը։ 

 

«Ունենք մեկ ծայրահեղ ծանր քաղաքացի: Չկա ո՛չ վատթարացում, ո՛չ լավացում։ Ունենք մեկ ծանր քաղաքացի, և մնացածի կյանքին այս պահի դրությամբ որևէ վտանգ չի սպառնում»,- այս մասին իր ուղիղ միացման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ վարակակիրների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, թեթև ընթացքով։ Նրանք, ըստ նախարարի, մեկուսացման մեջ են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում։

 


 

Քաղաքականություն

Պատահարներ