Ադրբեջանցին հանձնվել է ՀՀ սահմանապահներին, որ Ադրբեջանում չդատվի. ԱԱԾ-ն չի մեկնաբանում. factor.am

Factor.am-ի տեղեկություններով՝ 2020 թվականի մարտի 12-ին Ադրբեջանի քաղաքացի է հատել հայ-ադրբեջանական սահմանը: Ըստ մեր աղբյուրների՝ սահմանախախտը շուրջ 47 տարեկան տղամարդ է, քաղաքացիական անձ:

 

Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացին սահմանը լքել է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Ադրբեջանի քաղաքացին սահմանը հատել է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի ուղղությամբ, և ինքնակամ հանձնվել սահմանապահներին։ 

 

Ազգային անվտանգության ծառայութունն այս թեմայի հետ կապված լրատվամիջոցի մի շարք հարցերին ի պատասխան՝ փոխանցել է. «Պահանջվող տեղեկությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ 1-ին մասի, 3-րդ կետի չի կարող տրամադրվել, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»: 
 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն