Ինքնամեկուսացման պայմանները խախտած 1889 քաղաքացի ենթարկվել է վարչական պատասխանատվության. Մհրյան

«ՀՀ ոստիկանությունը շարունակում է կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում  իր աշխատանքները: Մարտի 26-ից ՀՀ և ԼՂՀ սահմանը 4 վայրերում փակվել են կորոնավիրուսի հետ կապված, ինչպես նաև տեղաշարժի հետ կապված սահմանափակումներ են մտցվել»,- ասել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

 

Նա նշել է, որ Արցախ կարող են գնալ միայն այն անձինք, ովքեր այնտեղ ունեն հաշվառում, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, Արցախում կայանալիք ընտրությունուններում դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները` համապատասխան փաստաթղթերի դեպքում, ինչպես նաև ՊԲ-ն սնուցող, մատակարարող կազմակերպությունները:

«Մարտի 28-ի 12:00-ի դրությամբ ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաներում սահմանված քանակից ավել տեղափոխելու պարագայում 1843 դեպքով ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից,իսկ 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները ենթարկվել են վարչական տույժերի` ավել ուղևոր տեղափոխելու համար»,-այսօր կայացած ասուլիսում նշել է Մհրյանը:

Քաղաքականություն

Պատահարներ