Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա. Մհրյան

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։


Լրատվամիջոցներից մեկը փոխոստիկանապետ Հայկ Մհրյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են տարվում Ոստիկանության ակադեմիայում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, տեղեկություններ կան, որ ակադեմիայում արդեն կորոնավիրուսի վարակման դեպք կա:


«Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա: Ինչպես բոլոր ստորաբաժանումները, այնպես էլ կրթահամալիրը, բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են այս շրջանակներում, իրականացնում է»,-նշեց Մհրյանը:

Քաղաքականություն