Ռուսաստանում մահացել է պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը. Նախնական ախտորոշմամբ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. МК

ՌԴ-ում՝ «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը, հաղորդում է «ՄԿ»-ը:

 

Լրատվամիջոցը նշում է, որ 69-ամյա կինը հոսպիտալացվել էր իր բնակարանից մարտի 23-ին: Սկզբում նա տեղափոխվել է հիվանդանոց բարձր ջերմությամբ եւ դժվարացած շնչառությամբ: Սակայն նրա վիճակը չէր լավացել, եւ ուրբաթ ցերեկը հիվանդին տեղափոխել էին ուրիշ հիվանդանոց, որտեղ նախնական ախտորոշվել էր COVID-19-ի առկայությունը: Մի քանի օր անց՝ երեկ երեկոյան, Հասրաթյանը մահացել էր: 

 

Բժիշկները ճշտում են՝ արդյոք մահվան պատճառը կորոնավիրուսն էր: Ըստ նախնական տեղեկատվության՝ վերջին շրջանում կինը չէր մեկնում արտերկիր եւ չուներ շփում կորոնավիրուսով հիվանդների հետ:

 

Ավելի վաղ կինը եղել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ինստիտուտի մասնագիտական կրթության ամբիոնում պրոֆեսոր: Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտների բուժման ոլորտում կարկառուն մասնագետ:

 

Քաղաքականություն

Պատահարներ