Անգլիական Պրեմիեր լիգան ամռանը  կարող է վերսկսվել

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 2019/20 մրցաշրջանը կարող է ավարտին հասցվել ամռանը` մի քանի շաբաթների ընթացքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football London-ը: Առաջնության տուրերի խաղերը կարող են անցկացվել 4-6 շաբաթների ընթացքում` ամռանը: Ըստ պարբերականի հանդիպումները կանցկացվեն առանց երկրպագուների: 

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: 
 

Քաղաքականություն

Պատահարներ