Առողջ սնունդ` պինդ զինվոր. հերթական ճաշարանի բացումը տեղի ունեցավ. Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարկել ու գրառել. 
 

ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 29-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, որին մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:  Բանակի հրամանատարը շրջայց է կատարել նորաբաց ճաշարանում, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդատեսակներին, շփվել զինծառայողների ու սպասարկող անձնակազմի հետ: 


 

Քաղաքականություն