Ճապոնիայում վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ մարտի վերջին ձյուն է տեղացել

Ճապոնիայի մայրաքաղաքում կիրակի առավոտվանից առատ ձյուն է տեղում: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, վերջին անգամ Տոկիոյում մարտ ամսին ձյուն տեղացել էր 10 տարի առաջ:

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը +1 աստիճան է: Ձյան շերտը ծածկել է կայանված մեքենաները, ծառերը, խոտերը: Ճանապարհներին մերկասառույց է, մեքենաները դանդաղ են ընթանում:

Դեռևս շաբաթ օրը Տոկիոյում տաք եղանակ էր, օրվա կեսին նույնիսկ գրանցվել է 23 աստիճան տաքություն: Իսկ ահա կիրակի, օդերևութաբանների կանխատեսումներով, Տոկիոյի մի շարք վայրերում կարող է լինել մինչև 20 սմ ձյան ծածկույթ:

Աղբյուրը հայտնում է, որ անսպասելի տեղումների պատճառով հետաձգվել են մի շարք չվերթներ:

Քաղաքականություն