Չինաստանի իշխանությունը հայտարարում է համաճարակի ավարտի մասին

Չինաստանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը հաջողվել է կանգնեցնել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:  «Մարտի 28-ի դրությամբ՝ վիրուսով վարակվածների հաստատված դեպքերը 3000-ից քիչ են»,- նշել է Ֆենը:

Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում COVID-19-ով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացել է 31 920 մարդ, վարակվել 680 696-ը:  Ի դեպ Չինաստանում կորոնավիրուսային վարակի «ներմուծված» դեպքերի աճը կարող է հանգեցնել համաճարակի երկրորդ ալիքի, ասել է երկրի առողջապահության նախարարության խոսնակը: Այդ մասին հայտնում է Reuters- ը:  Այս պահին Չինաստանում գրանցված է 693 «ներմուծված» դեպք, նշել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը: 


 

Քաղաքականություն

Պատահարներ