Չինաստանում կորոնավիրուսով վարակվածության 45 դեպք է գրանցվել

Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 45 դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 81 439-ի, 5 մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական կոմիտեին: Այս տվյալները հաշվի առնելով կորոնավիրուսի զոհերի թիվը մայրցամաքային Չինաստանում հասել է 3300-ի: Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում գրանված 45 հիվանդներից  44-ը Չինաստան է եկել այլ երկրներից: Իշխանությունների տվյալներով  75 448 մարդ բուժվել ու դուրս է գրվել հիվանդանոցներից: 


 

Քաղաքականություն