«Ես կարոտել եմ պապայիս, մնացեք տանը, որ ինքը գա տուն». բժիշկների երեխաների ֆլեշմոբը

«Մասիս բժշկական կենտրոնում» աշխատող բուժաշխատողների երեխաները մարդկանց հորդորում են տանը մնալ։ ԲԿ–ի Facebook սոցիալական ցանցի էջում բուժաշխատողների երեխաների լուսանկարներն են հայտնվել` պաստառներով։  «Մնացեք տանը, որ պապաս գա տուն», «Ես կարոտել եմ պապայիս, մնացեք տանը, որ ինքը գա տուն», «Մնացեք տանը, որ մամաս շուտ տուն գա» պաստառներով երեխաները հորդորում են մնալ տանն ու պահել արտակարգ դրության ռեժիմը։  «Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,–գրված է երեխաների լուսանկարներին կից։ 
Նշենք, որ այս օրերին մի շարք բժիշկներ օրերով մնում են հիվանդանոցներում, հրաժարվում տուն գնալ և գիշերել, որ հանկարծ տան անդամներին չվարակեն։ 

Քաղաքականություն

Պատահարներ