Իրանում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 38000 մարդ, մահացել՝ 2640 հիվանդ

Իրանում անցած 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով ախտահարման 139 նոր դեպք:  Այսօրվա դրությամբ Իրանում ընդհանուր հաշվով վարակվել է ավելի քան 38 հազար 300 մարդ, մահացել է 2 հազար 640 հիվանդ: Այս մասին է տեղեկացնում Իրանի առողջապահության նախարարության խոսնակը:

Երկիրը կորոնավիրուսով ամենաախտահարված պետություններից մեկն է և վարակվածության ցուցանիշով զիջում է միայն ԱՄՆ-ին, Իտալիային, Իսպանիային և Չինաստանին: 

 

Քաղաքականություն

Պատահարներ