Իսպանիայում կարանտինի պայմանները խստացվել են

Իսպանիայի կառավարությունը որոշել է խստացնել կարանտինի պայմանները: Այն ընկերությունների աշխատակիցները, որոնք կենսական անհրաժեշտության աշխատանքներ չեն կատարում, երկու շաբաթ պետք է մնան տանը: Այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Փոխանցում է РИА Новости-ն: 

«Կառավարությունը նախարարների արտակարգ իրավիճակների խորհրդում որոշում կկայացնի տանը թողնել բոլոր այն մարդկանց, որոնց աշխատանքը կենսական անհրաժեշտություն չունի: Մարտի 30-ից ապրիլի 9-ը նրանց տեղաշարժը ևս կսահմանափակվի, սակայն նրանք կստանան այդ երկու շաբաթվա աշխատավարձը»,- ասել է Սանչեսը: 

Նա հավելել է, որ Իսպանիայում այժմ բարդ ժամանակաշրջան է և եթե կարողանան հիմա սահմանափակել մարդկանց տեղաշարժը, կկարողանան հաղթահարել վարակը: Կորոնավիրուսի հետևանքով մահացության մակարդակով Իսպանիան երկրորդ տեղում է: Այս ամբողջ ընթացքում մահացել է 5820 մարդ: Վարակված է ավելի քան 72 000 մարդ: Մահացության ցուցանիշով առաջին տեղում Իտալիան է: 

 

Քաղաքականություն