Երեւան-Սեւան ճանապարհին մեքենան բախվել է պատնեշին ու սահել դեպի ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 29-ին, ժամը 15:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան ընկել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Veloster» մակնիշի (վարորդ՝ Անի Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ սահել ձորը (մոտ 10 մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են, ֆիքսել ավտոմեքենան, այնուհետեւ հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից:

Քաղաքականություն

Պատահարներ