Լեհաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ են տարհանվել Հայաստանից

#LOTdoDomu («Վերադարձ տուն») ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 28-ին Լեհաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ տարհանվել են Հայաստանի Հանրապետության տարածքից: Այս մասին հաղորդում է Երևանում Լեհաստանի դեսպանատունը:

«Հայրենակիցների վերադարձը Լեհաստան հնարավոր է դարձել Երևանում Լեհաստանի դեսպանության ջանքերի շնորհիվ, որն էլ, ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ, կազմակերպել է ուղևորների անվտանգ փոխադրումը հայ-վրացական սահման, ինչպես նաև ապահովել է քաղաքացիների սահմանահատումը: Թբիլիսիում ԼՀ դեսպանության աջակցությամբ մեր հայրենակիցները LOT-ի կողմից կազմակերպված չարթերային ինքնաթիռով վերադարձել են Լեհաստան:

Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ փոխվարչապետ պրն. Տիգրան Ավինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար պրն. Զոհրաբ Մնացականյանին, ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ պրն. Արմեն Ղազարյանին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետ պրն. Արման Սարգսյանին տարհանման կազմակերպման հարցում ցուցաբերած անգնահատելի օժանդակության համար»,- ասված է հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ