Մոսկվայում համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ է ներդրվել

ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տեղեկացմամբ՝ Մոսկվայում ներդրվել է համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ: Այս մասին հայտնում է Life-ը:  Քաղաքացիները չպետք է հեռանան տներից: Տնից կարելի է դուրս գալ բացառապես շտապ բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության դեպքում, կյանքի և առողջության համար անմիջական սպառնալիքի, աշխատանքի վայր գնալու և ետ գալու, առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար ամենամոտ խանութ կամ բանկ գնալու դեպքերում, ինչպես նաև ընտանի կենդանիների հետ զբոսնելիս տնից ոչ ավելի քան հարյուր մետր հեռավորության վրա:  Մոսկվայի բնակիչներից պահանջվում է պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն: Բացառություն են կազմում տաքսիով ուղևորությունները:  Բոլոր կազմակերպությունները և ձեռնարկությունները պետք է քաղաքացիների համար ապահովեն սոցիալական հեռավորության պայմաններ:  
 

Քաղաքականություն

Պատահարներ