Սիմֆոնիկ նվագախումբը տեսաուղերձով իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար:

Նվագախմբի երաժիշտները կատարում են Հայաստանի Հանրապետության օրհներգը:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սատարում է ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը՝ այդպիսով նաև թեթևացնելով ձեր աշխատանքը:
Առողջությո՛ւն բոլորին»,-ասվում է տեսանյութին կից հաղորդագրությունում:

Քաղաքականություն

Պատահարներ