ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատում վարակակիրների թիվը հասնում է 85-ի. մարզպետը մանրամասներ է հայտնում

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կոչով դիմել է մարզի բնակիչներին։ Նա հիշեցրել է, մարզում վարակակիրների թիվը մեծ է, երեկվա ունեցած տվյալներով հասել է 85-ի։ «Հիմնականում Մասիսի տարածաշրջանի մեր համայնքներն են՝ կապված բոլորիդ հայտնի արտադրամասի դեպքի հետ, որը գտնվում է Երևանում, բայց մեծ թվով աշխատակիցներ ունի Մասիսի ու Արտաշատի շրջաններից։ Մասիսիում 13 դեպք կա, Նոր Խարբերդում՝ 9, Նոր Կյունինում՝ 12, Այնթափում՝ 6, Արտաշատ քաղաքում՝ 3, Մխչյանում՝ 5, Բուրաստանում՝ 1, այստեղ հնարավոր է թիվը շատանա, քանի որ վարակակիրը մասնակցել է Արտաշատում թաղման արարողությանը։ Ջրաշենում կա 6 հաստատված դեպք, սրանք էլ կապված են «Սարտեքս» ընկերության աշխատակիցների հետ, Դիտակում՝ 2 դեպք, Դալարում՝ 2 դեպք, Դվինում՝ 1 դեպք, Վերին Դվինում՝ 6 դեպք»,- թվարկեց Գարիկ Սարգսյանը։ Նա ասաց՝ Արարատի շրջանում իրավիճակը համեմատաբար լավ է, Վեդիում՝ 3 դեպք, Տափերականում՝ 1, Լուսառատում՝ 1 դեպք և այլն։

Քաղաքականություն