ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկաններին հայհոյած, հարվածներ հասցրած 28-ամյա տղամարդը ձերբակալվել է

Մարտի 27-ին՝ ժամը 05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, ներկայանալով վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ:

Անձը պարզելու նպատակով ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:

Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 05:25-ին, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Բժիշկներն ստուգել են նրանց սթափության աստճանը, պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 28-ամյա վարորդը՝ ձերբակալվել։

Կատարվում է նախաքննություն:

 

Քաղաքականություն

Պատահարներ