ՏՄՊՊՀ-ն՝ կոճապղպեղի թանկացումների մասին ահազանգերին

ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆյսբուքյան իր էջում արձագանքել է կոճապղպեղի թանկացումների մասին ահազանգերին.

«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող ահազանգերը կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով»:

Անի Սմբատյանը նշել է, որ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Քաղաքականություն