Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 131-ի

Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 131-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 9․982 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.815 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում իրականացվել է 65․446 թեստ, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9․982 և մահվան 131 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 105 մարդ։ 568 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, փոխանցում է Ermenihaber-ը։


 

Քաղաքականություն

Պատահարներ