Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին

Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեսյբուքյան էջից:

«Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին, այդ մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին առավոտյան ժամը 08:00-ին: Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:

Ըստ համընդհանուր կարանտինի՝

-Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տնից դուրս գալ,

-70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ,

-Արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել՝ ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից,

-Թույլատրելի ժամերին տնից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր,

Մեքենայի մեջ կարող են լինել առավելագույնը 3 հոգի, որից երկուսը՝ մեքենայի ետևի նստատեղին»:

Քաղաքականություն

Պատահարներ