ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երեկվա սահմանային միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երեկվա սահմանային միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«ՀՀ Տավուշի մարզի նկատմամբ ադրբեջանական անդրսահմանային ագրեսիան (վիրավորվել է 2 զինծառայող, 1 երեխա) հաստատում է երկու իրողություն․

1․ Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի անթիվ ակնհայտ դրսևորումներին դիմակայելու ԵԱՀԿ դժկամությունը՝ հօգուտ կեղծ հավասարության, երբ բոլոր կողմերին կոչ է արվում ձեռնպահ մնալ բռնությունից, ոգևորել է Բաքվին այն աստիճան, որ այն այսօր պատրաստ է դիմել գլոբալ համավարակի պայմաներում տարածաշրջանային պատերազմի ռիսկի։
2․ Հայերը երբեք չեն ընդունի Մադրիդյան ոճով գործարքը, որը պահանջում է Արցախից զիջել վիթխարի տարածք, ռազմավարական խորություն, ինքնիշխանություն և անվտանգություն՝ Ադրբեջանի անորոշ, շրջելի թղթային խոստումների դիմաց»։

Քաղաքականություն

Պատահարներ