ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը․ Reuters

ԱՄՆ-ի տարածքում նոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի կայքը, որն իր հաշվարկներն անում է դաշնային և տեղական վիճակագրության հիման վրա, գրում է Reuters-ը։ 

Համալսարանի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ում ախտորոշվել է կորոնավիրուսի 163 429 դեպք, 3 008-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 5 764 մարդ:

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է վարակվածների թվով՝ առաջ անցնելով Իտալիայից, Իսպանիայից և Չինաստանից: Ինչպես կիրակի հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նոր կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը Միացյալ Նահանգներում սպասվում է երկու շաբաթ անց:

Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում վարակվել է ավելի քան 785 797 մարդ, 37 816-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 165 607 մարդ։



 

Քաղաքականություն