Ազգային ժողովը կրկին կփորձի անցկացնել հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծը

Կառավարության առաջարկով Ազգային ժողովը նոր արտահերթ նիստ է սկսել կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների հեռախոսային զանգերը ֆիքսելու նախագիծն ընդունելու համար։ Այդ նախագծի երկրորդ քվեարկությամբ ընդունումը ժամեր առաջ տապալվել էր բավարար կողմ ձայներ չլինելու պատճառով։

Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց գրանցում, սակայն այս անգամ էլ նիստին ներկա ԱԺ պատգամավորների թիվը չբավարարեց քվորում ապահովելու համար։

Խորհրդարանական մեծամասնությունը դեռ ժամանակ ունի՝ պատգամավորների բավարար քանակ ապհովելու համար, որպեսզի նիստը սկվի։

Քաղաքականություն

Պատահարներ