Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 66-ամյա կնոջ դի

Մարտի 31-ին՝ ժամը 11:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Ժաննա Դ.-ի (ծնված 1954 թ.) դին:

Քաղաքականություն

Պատահարներ