Հեռախոսազանգերի մասին տեղեկություններն արդեն իսկ պահվում են կապի օպերատորների մոտ․ Բադասյան

Ազգային ժողովում կառավարության առաջարկով այսօրվա երկրորդ արտահերթ նիստի ընթացքում արդարադատության նախարարը մանրամասներ ներկայացրեց մարդկանց հեռախոսազանգերը ֆիքսելու նախագծի մասին։ Նա ասաց, որ այդ ինֆորմացիան արդեն իսկ հավաքվում է։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հեռախոսազրույցների մասին տեղեկությունները կապի օպերատորները հավաքում և պահում են ինքնուրույն, առանց պետության միջամտության։ Ըստ նախարարի՝ հիմա առաջարկվում է այդ տեղեկությունները միավորել՝ արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

 

Իմքայլական պատգամավորներից մեկը ենթադրեց՝ այսինքն՝ ընդդիմությունը խնդիր չի տեսնում, որ մասնավոր ընկերությունները հավաքեն տվյալներ, բայց երբ կառավարությունն է հավաքում, տեսնո՞ւմ են։

Արդարադատության նախարարն ասաց, որ ինքն այդպես է հասկացել։


 

Քաղաքականություն

Պատահարներ