Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լուրը Թվիթերի իր էջում հայտնել է Լևոն Արոնյանը:

 

Նա մասնավորապես գրել է.

 

«Խոսքեր չեմ գտնում հայտնելու իմ խորին ցավը՝ կնոջս, Արիանայի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ մարդ էր, ով երջանիկ կյանքով էր ապրում: Սիրում եմ քեզ սիրելիս. Հանգչիր խաղաղությամբ»: 

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

 

Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։

 

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր։

 

Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ