Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 610 նոր դեպք, մահացել է 37 մարդ: Երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 10 827-ի, մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 168-ի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր 7 ամսվա աշխատավարձը նվիրաբերել է կորոնավիրուսից տուժած քաղաքացիների օգնությանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի նախագահը, այսպիսով, մարտի 30-ին մեկնարկել է Ազգային համերաշխության նախաձեռնությունը:
«Ես անձամբ սկսում եմ նախաձեռնությունը` նվիրաբերելով իմ 7 ամսվա աշխատավարձը: Մենք վճռականությամբ լի ենք օգտագործելու բոլոր միջոցները վիրուսի տարածումը կանխելու համար: Այսօր երկիրը կարող է օրական 10 000-ից ավելի թեստ անցկացնել»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրք առաջնորդի նախաձեռնությանը միացել են կառավարության անդամներն ու օրենսդիրները, որոնք նվիրաբերել են շուրջ 5,2 միլիոն թուրքական լիրա (791 000 դոլար):
Գումարները կփոխանցվեն անապահով մարդկանց, ինչպես նաև այն անձանց, որոնք տնտեսապես տուժել են երկրում հայտարարված կարանտինից։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թարմացում, 30.03.2020, 11:0...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...