Թուրքիայում ունենք 56 քաղաքացի, նրանց վերադարձի ուղղությամբ աշխատանք է տարվում. Ադոնց

Մենք տիրապետում ենք իրավիճակին և Թուրքիայում ունենք 56 ՀՀ քաղաքացի: Հիմա ակտիվ աշխատանք ենք իրականացնում, նախապատրաստվում է իրենց վերադարձը: Այստեղ նաև խնդրել ենք Մայր Աթոռի օգնությունը այդ խնդիրը լուծելու համար: Այսօր` մարտի 31-ին, Արտակարգ դրության պարետատան հերթական ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

SHANTNEWS-ի  այն հարցին, որ մեր ունեցած տեղեկություններով՝ Ստամբուլում ապրող հայաստանացիների շրջանում որոշակի խուճապ է, քանի որ լուրեր են տարածվել այն մասին, թե իրենք պետք է գնան Պատրիարքարան ու գրանցվեն Հայաստան վերադառնալու համար, փոխնախարարը պատասխանեց․

 

«Կհորդորեի չանհանգստանալ, այնուամենայնիվ, վերադարձը ապահովելու համար պետք է գնահատել իրավիճակը, առանց գրանցման և կապի՝ մեր քաղաքացիների հետ իրավիճակը գնահատել անհնարին է, իսկ օբյեկտիվ պատճառներով մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություն Թուրքիայում և մենք փոխգործակցում ենք Մայր Աթոռի հետ այս առումով։ Պետք չէ վախենալ այնտեղ գրանցվելուց, գրանցվելու օրակարգը շատ նեղ է և շատ սահմանափակ, դա Հայաստան վերադառնալու հարցն է միայն»,- պատասխանեց փոխնախարարը:

 

Քաղաքականություն

Պատահարներ