Ապրիլի 1-ի անվան տակ պաշտոնական փաստաթուղթ է կեղծվել. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վրդովված է

«Պաշտոնական փաստաթղթի ԿԵՂԾՈՒՄ՝ ապրիլի 1-ի անվան տակ: 

 

Սա իբր ապրիլի 1-ին արված կատակ է, բայց իրականում հիմարություն, որը կարող է լուրջ վնաս հասցնել համակարգին: Այս վերջին պնդումս պատահական չէ, որովհետև արդեն ստանում ենք բազմաթիվ հաղորդագրություններ ուսուցիչներից, պատգամավորներից, լրագրողներից հեռավարի հնարավոր դադարեցման վերաբերյալ: Սա պաշտոնական փաստաթղթի կեղծելու փորձ է: Մենք շարունակում ենք հաջողությամբ իրականացնել հեռավար կրթությունը առնվազն մինչև ապրիլի 14-ը: Այլ ժամկետի վերաբերյալ որոշում չկա: Արտակարգ դրության ժամանակ նման կեղծիք ստեղծելը անպատասխանատվության գագաթնակետն է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

 

 

 



 

Քաղաքականություն

Պատահարներ