Արցախի նախագահի 14 թեկնածուներից երկուսն իմ սանիկն են, բոլորս ծանոթ-բարեկամ ենք. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի բոլոր 14 թեկնածուներն իմ ընկերներն են, ես հակառակորդ չունեմ Արցախում։ Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, նաև հարևաններ ենք, Սամվել Բաբայանը եղել է իմ հրամանատարը, երբ ծառայում էի, թեկնածուներից 2-ը սանիկներս են։ Մի փորձեք արհեստական սեպ խրել մեր մեջ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ դուք հայտարարում եք, որ պատրաստ եք համագործակցել Արցախի բոլոր ուժերի հետ, սակայն Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ չի ընդունում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, մասավորապես Արցախի հարցում, Արայիկ Հարությունյանն ասաց.  

 

«Մենք դեռ չենք խոսել Վիտալի Բալասանայանի հետ։ Եթե պարզվի, որ նրա կոշտ հայտարարությունները հայաստանյան իշխանությունների նկատմամբ, հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում, չեն համապատասխանում իրականությանը, մենք կարող ենք համագործակցել, եթե ոչ՝ ո՞նց համագործակցենք։ Կփորձենք այլ կերպ համագործակցել, բայց դա չի նշանակում, որ մենք դառնալու ենք հակառակորդ, համագործակցություն լինելու է արդեն այլ ձեւաչափով։ Խորհրդարանի ընդդիմությունը եւս մեծ անելիքներ ունի անելու մեր երկրում։ Ես Վիտալի Բալասանյանի հետ հանդիպելու մեծ հնարավորություններ ունեմ, այնպես չէ, որ մենք թշնամիներ ենք, կարող է հիմա դուրս գամ զանգեմ, հանդիպենք եւ որեւէ խնդիր չունենք հանդիպելու»,– ասաց Հարությունյանը։ Ես նշեցի, որ 14 թեկնածուներից 2 սանիկ ունեմ, անուններ չտանք էլի, Ղարաբաղը շատ փոքր է։ Մեկը մյուսի ընկերներն է, բարեկամն է, խնամին է, բոլորը ծանոթ եւ բարեկամ են»:

«Ինձ թվում է պաշտոնաթող նախագահից բարձր էլ ստատուս չկա, ավելին է քան գործող նախագահը, լրագրողներին ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ երեկ Բակո Սահակյանն ասել է, որ շարունակելու է Արցախում ապրել, եթե հաղթեք Բակո Սահակյանը, որեւէ պաշտոն կզբաղեցնի, թե՞ ոչ։

«Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Ղարաբաղում եւ օգնելու է Ղարաբաղի իշխանություններին, բայց ի՞նչ է նշանակում, օգնելը պարտադիր պաշտոն պետք է լինի՞։ Պաշտոնաթող նախագահը դա արդեն ամենաբարձր պաշտոնն է»,– ասաց Հարությունյանը։

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ