Արցախում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. SHANTNEWS

Արցախում երեկ տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները հաշվարկվում են: Արդեն իսկ հայտնել էինք նախագահական ընտրությունների արդյունքները:

SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից հաղորդում է, որ այս պահի դրությամբ՝ խորհրդարանական ընտրություններում պատկերը հետևյալն է (նշել ենք միայն ստացած ձայների թվով առաջատարներին).

Քաշաթաղի շրջանում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը ստացել է 2426, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 691, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 297, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 292 ձայն:

Մարտունու շրջանում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը 4823 ձայն է ստացել, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 3147, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 1341:

Շուշիում հետևյալ պատկերն է. «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք՝ 1109 ձայն, «Միասնական հայրենիք» կուսակցություն՝ 653, Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 256 ձայն:

Ասկերանում այս թվերն են. «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք՝ 3713 ձայն, «Միասնական հայրենիք» կուսակցություն՝ 2160, Արցախի «Արդարություն» կուսակցություն՝ 1202 ձայն:

Ստեփանակերտում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը ստացել է 9379 ձայն, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 6837, «Նոր Արցախ» դաշինքը՝ 1732 ձայն:

Հադրութում պատկերը հետևյալն է. «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը 3094 ձայն է ստացել, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 1323 ձայն, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 426 ձայն:

Շահումյանում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը ստացել է 648 ձայն, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 317 ձայն, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 160 ձայն:

Երևանում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը 169 ձայն է ստացել, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 69, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 69 ձայն:

Առայժմ հայտնի չեն տվյալներ միայն Մարտակերտի շրջանից:

Քաղաքականություն

Պատահարներ