Չեչնիան փակում է սահմանները կորոնավիրուսի պատճառով. Gazeta

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր ուղիղ եթերում ասել է, որ հանրապետությունը ապրիլի 5-ից դադարեցնում է ցամաքային և օդային հաղորդակցությունը կորոնավիրուսի պատճառով:

Կադիրովը հավելել է, որ սահմանափակումները չեն տարածվում սննդի և բժշկական ապրանքների վրա: Նա նաև շեշտել է, որ հանրապետությունում կսկսվեն սանիտարական աշխատանքներ:

 

«Խոսքը իմ ժողովրդի, հանրապետության անվտանգության մասին է, և ես պետք է վճռական միջոցներ ձեռնարկեմ նման իրավիճակում»,- ասել է Չեչնիայի ղեկավարը:

 

Չեչնիայում 10 մարդ է վարակվել կորոնավիրուսով, մեկ մարդ մահացել է:

Քաղաքականություն

Պատահարներ