Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ. համայնքի ղեկավար Սևակ Միքայելյան

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

 

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված` ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի և Երևանի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժը:

 

Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00-ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ` քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով: Քաղաքացիները դեպի քաղաք Երևան և այլ բնակավայրեր կարող են գնալ միայն խիստ անհրաժեշտության, գործատուի կողմից տրամադրված թղթային տեղեկանքի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։

 

Հարգելի՛ համաքաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում հետևել սահմանված կանոններին, մնալ տանը, և պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:
Առողջ եղեք…»:

 

Քաղաքականություն