Կիևում կարանտինից ավելի քան հիսուն մարդ է փախուստի դիմել

Վերջերս Քաթարից Կիեւ վերադարաձած եւ կարանտինում գտնվող ավելի քան 50 մարդ փախուստի է դիմել հյուրանոցներից մեկից:  Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն 112 Ուկրաինա հեռուստաալիքի եթերում: 

Գերաշչենկոն հայտարարել է, որ նրանք կարողացել են ինչ որ կերպ փախուստի դիմել կարանտինային գոտուց եւ հավելել, որ իրավապահները չեն կարող «մարդկանց բռնի ուժով պահել»: Սակայն փախուստի դիմածները ստիպված կլինեն տուգանք վճարել: Իսկ տուգանքը կազմում է 17 000 ուկրաինական գրիվնա, որը մոտավորապես 617 դոլար է: Ուկրինացի պաշտոնյան նշել է, որ փախուստի դիմածները բավական հարուստ են եւ կարող են իրենց թույլ տալ նման տուգանքներ վճարել: 

 


 

Քաղաքականություն