Կյանքից հեռացել է Օպերային թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը. նրա մոտ թոքաբորբ է հայտնաբերվել

Երեկ մահացել է Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Այս մասին տեղեկացնում է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն ասաց, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին: «Մեզ հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է»,-շեշտեց Կիրակոսյանն ու հավելեց, որ հավելյալ ինֆորմացիա երգչուհու մահվան մասին չունեն: Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:

Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:

 

Քաղաքականություն

Պատահարներ