Փակ և դժվարանցանելի ճանապարահներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 14:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ: 

Քաղաքականություն

Պատահարներ