Քաղաքացիների հեռախոսային տվյալներին տիրապետելու են սահմանափակ թվով մասնագետներ. նախարար Բադասյանի ասուլիսը

Նախագիծն այն վերջին միջոցն է, որ գործող սահմանափակումների հետ միասին պետք է բերի մեր նշած ցանկալի արդյունքին: Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով զանգերի ֆիքսման նախագծին:

«Այդ տվյալները պահպանելու որևէ մոտիվացիա չի կարող լինել պետության մոտ, նաև իրավապահ մարմինների համար այդ տեղեկությունները որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում»,- ասաց նա: Բացի այդ Բադասյանը նշեց, որ այդ նույն տեղեկությունները կուտակվում են օպերատորների մոտ. «Հարցին հարցով պատասխանեմ, որքա՞ն է վստահությունը, որ օպերատորները չեն օգտագործում այդ տեղեկատվությունը, մանավանդ, որ դրանք ջնջվում են ֆանտաստիկ երկար ժամանակահատված հետո, ուղղակի այդ տվյալները պահպանելու հնարավորություն չունենալու դեպքում: Ասենք օպերատորի գլխավոր մասնագետը կարող է օնլայն հասանելիություն ունենալ այդ տվյալներին, որքանո՞վ է վստահելի, որ այդտեղից արտահոքեր չեն լինում: Ես կարծում եմ՝ չեն լինում արտահոսքեր, առավել ևս՝ չեն լինի, երբ դա պետական մարմնի կողմից է վերահսկվում: Վառ երևակություն է պետք ունենալ, որ կարծել համաճարակի դեմ պայքարում նման միջոցառումներ իրականացնելը կարող է այլ բանի համար օգտագործվել»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ