ՔԿՀ-ներում կորոնավիրուսով վարակվածներ չկան. քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու խնդիր չունենք. Ռուստամ Բադասյան

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կան թեստ հանձնողներ, բոլորի դեքում բացասական է արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին ՔԿՀ-ներում չունենք: Այս մասին հայկական միասնական կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել, տվյալ դեպքերին արագ արձագանքելու համար:

«Քանի որ երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է, ես խորհուրդ եմ տալիս Իտալիյում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասիրել՝ 120, 200 տոկոս են: Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44-ի շրջանակում է, մենք չունենք կրիտակական վիճակ, որ դիմենք ծայրահեղ միջոցների և համաներմամբ բեռնաթափենք մեր քրեակատարողական հիմնարկները, նման խնդիր չունենք»,- ասաց նախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ